ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը էներգետիկայի նախարարությանը առաջարկել է ուսումնասիրել «Հարավային հոսք» խողովակաշարին գազի խտացման գործարան միացնելու հարցը, տեղեկացնում է Интерфакс-ը:
Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն ի պատասխան ասել է, որ գործարանի կառուցման հարցն արդեն քննարկվել է Եվրահանձնաժողովի հետ: Այն կարող է «Հոսքի» ստորջրյա հատվածի այլընտրանք դառնալ:
Պուտինի կարծիքով, գործարանը կարող է կառուցվել Ռուսաստանի տարածքում, իսկ Էներգետիկայի նախարարության աղբյուրները հայտնում են, որ գործարանի համար հումք կարող է լինել ոչ միայն «Գազպրոմի», այլ նաև այլ ընկերությունների արդյունահանած գազը: