Չինական շնչառական մարմնամարզությունն օգնում է ուռուցք ունեցող հիվանդներին։ Այս է վկայում Մեքսիկայի քաղցկեղի ինստիտուտի թերապիայի կենտրոնի հետազոտությունը,- փոխանցում է Газета.Ru-ն:
Փորձին մասնակցել է միջինը հիսուներեքուկես տարեկան 53 մարդ: Բացի սովորական հակաքաղցկեղային թերապիայից` նրանք կես տարի հատուկ վարժություններ, շնչառական տեխնիկա և մեդիտացիա են սովորել:
Գիտնականներն օգտագործել են ցիգունի տեխնիկաներից մեկը, որը 1979-ին ստեղծել է չինացի մի բժիշկ՝ փորձելով օգնել ուռուցք ունեցող իր հիվանդներին: Արդեն երկու ամիս անց հետազոտության հեղինակները վիճակի զգալի բարելավում, անհանգստության և դեպրեսիայի նվազում են արձանագրել:





































