Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ներկա է լինելու նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Սակայն նա նշել է, որ հրավիրված հյուրի կարգավիճակ է ունենալու այնտեղ:
Նախնական տվյալների համաձայն՝ առաջին նիստը տեղի է ունենալու կիրակի օրը 13.00-ին:
Իվանիշվիլին նշել է նաև, որ այդ օրը հնարավոր չի լինի հաստատել կառավարության կազմը զուտ տեխնիկական պատճառներով: Իվանիշվիլին մեկնաբանել է, որ հոկտեմբերի 21-ի ողջ օրը տրամադրվելու է խորհրդարդանի լեգիտիմության գործընթացին:








































