Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի կինը` Լի Սուլ Չժուն, հանրության առաջ ներկայացել է առանց պետության նախկին առաջնորդների պատկերներով կրծքանշանի։ Այդ մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph–ը։
ԿԺԴՀ առաջին տիկինը չի կրել նախորդ երկու առաջնորդների պատկերով այն կրծքանշանը, որը պարտավոր են կրել Հյուսիսային Կորեայի բոլոր քաղաքացիները: Դրա փոխարեն Լի Սուլ Չժուն զգեստին կրծքազարդ է ամրացրել:
Հարավկորեական «Չունան Իլբո» թերթը հաղորդել է, որ Սուլ Չժուի առանց կրծքանշանի հայտնվելն առաջ է բերել ԿԺԴՀ ղեկավարության անդամների դժգոհությունը:








































