Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն ցնցված է այն նորությունից, որ այսքան կարճ ժամանակահատվածում իր թիմի ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածք ստացան:
«Անհավատալի է, որ յոթ օրվա ընթացքում թիմի երեք ֆուտբոլիստներ վնասվածք ստացան: Շատ վատ նորություն է: Համոզված եմ, որ Մոուրինյոն արդեն աշխատում է այդ ուղղությամբ»,- իսպանական Marca-ն փոխանցում է Ալոնսոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ երեք ամսով շարքից դուրս է եկել Մարսելոն: Վնասվածքներ ունեն նաև Ֆաբիո Կոենտրաուն ու Ալվարո Արբելոան: Ինչ վերաբերում է Խեդիրային ու Իգուաինին, ապա ամենայն հավանականությամբ նրանք կմասնակցեն թիմի առաջիկա հանդիպմանը:







































