«Թուրքիան մինչև դեկտեմբերի 3-ն ազատ է ԱՄՆ-ի` Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցներից: Սակայն դրա հետ մեկտեղ պաշտոնական Անկարան Իրանի բնական գազի կարիքն ունի»,– Mehr-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Իյլդիզը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան կշարունակի իրանական գազի և նավթի ներմուծումը: «Ներկա պահին պաշտոնական Անկարան աշխատում է երկարաձգել այդ ժամկետը: ԱՄՆ–ը պետք է այս խնդրի լուծման ճանապարհ գտնի»:







































