Վրացական «Կվելա սիահլե» («Բոլոր նորություններ») թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեփական PR-ի համար մեծ գումարներ է ծախսել ռուսական ԶԼՄ-ներում.
«Չնայած Պուտինի հետ ունեցած վատ հարաբերություններին՝ Սաակաշվիլին սեփական PR-ի համար մեծ գումարներ է ծախսել ռուսական ԶԼՄ-ներում: Դրա համար էլ ռուս լրագրողներն ինձ ասում են, որ Սաակաշվիլին ազգի առաջնորդն է: Ես էլ վաղուց ասում եմ, որ նա միայն սեփական «Ազգային շարժման» առաջնորդն է:
Մինչդեռ ռուս լրագրողները չգիտեն, թե ով է Բիձինա Իվանիշվիլին: Շուտով ես պատրաստվում եմ մեկնել Թբիլիսի և հարցազրույց վերցնել նրանից: Ռուսաստանում պետք է հասկանան, որ հենց նա է վրաց ազգի վաղեմի առաջնորդը»:










































