Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի սահմանը հատած օտարազգի քաղաքացիների թիվը կազմել է 3,229,190 մարդ: Դա 56 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Հաշվետու ժամանակաշրջանում Եվրոպայի երկրներից (բացառությամբ ԱՊՀ երկրների) Վրաստան է այցելել 1,281,351 մարդ (96 տոկոսանոց աճ), ինչը կազմում է բոլոր այցելուների 37.7 տոկոսը: Այս տարվա առաջին 9 ամիսներին ԱՊՀ-ից Վրաստան է ժամանել 1,793,286 մարդ (37 տոկոսանոց աճ), ինչը կազմում է բոլոր այցելուների 55.5 տոկոսը:
Հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ից ժամանածների թիվը կազմել է 27,011 մարդ (19 տոկոսանոց աճ)՝ բոլոր այցելուների 0.8 տոկոսը, Ասիայից ժամանածներինը՝ 99,846 մարդ (44 տոկոսանոց աճ)՝ բոլոր այցելուների 3.1 տոկոսը: Աֆրիկայից Վրաստան է ժամանել 5124 մարդ (62 տոկոսանոց աճ)՝ բոլոր այցելուների 0.2 տոկոսը, իսկ Մերձավոր Արևելքից՝ 10,235 մարդ (2.5 անգամ ավելի, քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում)՝ ողջ այցելուների 0.3 տոկոսը:
ԱՊՀ-ից Վրաստան ժամանածների թվում առաջատարն Ադրբեջանն է՝ 684,094 մարդ (32 տոկոսանոց աճ)՝ ԱՊՀ-ից ժամանածների 38.1 տոկոսը: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 636,497 մարդ (24 տոկոսանոց աճ)՝ ԱՊՀ-ից Վրաստան ժամանածների 35.5 տոկոսը:










































