Այն մարդը, որը երբեք չի բավարարվում այն ամենով, ինչ ունի կյանքում, կարող է սփոփանք գտնել մարզադահլիճում` գտնում են գերմանացի գիտնականները: Նրանց իրականացրած փորձը ցույց է տալիս, որ մարդը լիակատար հանգստության զգացում է ունենում, երբ մարմնամարզությամբ է զբաղվում: Աերոբիկայով զբաղվելը, որը գերագույն հաճույքի բնական զգացում է առաջացնում, երկրորդ պլան է մղում այլևայլ ցանկությունները, նույնիսկ դրամական շահում ունենալու ցանկությունը:
Բանն այն է, որ որևէ պարգև ստանալու ձգտումը սերտորեն կապված է դոպամինի արտադրությամբ: Սպորտով զբաղվելու ժամանակ քիմիական այս նյութի մակարդակը ավելանում է: Նման ազդեցությունը կարող է տևել մի քանի ժամ:
Նախորդ ուսումնասիրությունները թույլ էին տվել պարզել, որ մարզումները նվազեցնում են սննդի հանդեպ ձգողականությունը, ինչպես նաև նպաստում են ուղեղում փոփոխությունների առաջացմանը, որոնց արդյունքում մարդը սկսում է ուտել ավելի առողջ սնունդ:










































