Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդվարդ Նալբանդյանին

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Տաղիսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հունական ավանդական ջերմ և եղբայրական հարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն և կամրապնդվեն։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացումը Հունաստանի հետ:

Դեսպան Տաղիսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ առավելագույն ջանքերը կգործադրի եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման և որակապես նոր մակարդակի բարձրացման համար:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրույցին ընդգծվել է, որ 2011-ին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Հունաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը կարևոր լիցք է հաղորդել միջպետական հարաբերություններին։

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ կայացած հանդիպման ընթացքում վերջինիս արված Երևան այցելելու հրավերը։
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, ռազմական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Այս առումով գոհունակությամբ երկուստեք նշվեց, որ Արևելյան գործընկերության ծրագրի
շրջանակներում Հայաստանն իր արձանագրած առաջընթացով գտնվում է առաջնային
դիրքերում։ Նախարար Նալբանդյանը հավելեց նաև, որ ավարտին են մոտենում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, նախատեսվում է, որ վաղը Բրյուսելում կնախաստորագրվի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, դինամիկ և կառուցողական կերպով առաջ են գնում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ
բանակցությունները:

Հայաստանի արտգործնախարարն ու Հունաստանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում