Ֆլորիդայի բնակիչ Ռիկարդո Դևենգոեչեան (Ricardo Devengoechea) Մայամիի դաշնային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Վենեսուելայի կառավարության:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հայցվորը պնդում է, որ 5 տարի առաջ Կարակասին է փոխանցել լատինաամերիկացի քաղաքական գործիչ ու ռազմական հրամանատր Սիմոն Բոլիվարի մազափունջը, որն անհրաժեշտ էր նրա մահվան պատճառը ճշտելու համար, սակայն մասունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել:
Նրա խոսքով՝ իրենց պատկանող այլ իրերի թվում Վենեսուելան իրեն չի վերադարձնում նաև Բոլիվարի գրած նամակներն ու փաստաթղթերը:
Հայցվորրը պնդում է, որ մասունքն իրեն հասել է նախապապի միջոցով, որը դրանք անմիջապես ստացել է Բոլիվարից:
2007թ., երբ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հետաքննություն էր սկսել՝ պարզելու 1830թ. մահացած Բոլիվարի մահվան պատճառները, Դևենգոեչեային խնդրեցին տրամադրել դրանք՝ փորձագիտական ուսումնասիրության համար:
2011թ. հետաքննությունը ավարտվել էր, սակայն միանշանակ չէր պարզվել Բոլիվարի մահվան պատճառը:
Նա դիմել էր Մայամիում Վենեսուելայի հյուպատոսություն՝ խնդրելով վերադարձնել մազափունջը, սակայն պատասխան չէր ստացել:
Սիմոն Բոլիվարը՝ Վենեսուելայի նախկին նախագահը, համարվում է Չավեսի կուռքը:







































