Monday, 22 06 2026
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան

Ահմադինեժադի Բաքու այցը զարմացրել է նոյնիսկ ադրբեջանցիներին. «Ալիք»

Ահմադինեժադի Բաքու այցը զարմացրել է նոյնիսկ ադրբեջանցիներին: Ներքաղաքական ու հասարակական մթնոլորտի կիզակէտում վերջին շաբաթների տարադրամային տագնապալի ու խայտառակ ելեւէջներն էին: Այս հարցում տարբեր շրջանակները հիմնական մեղաւոր են համարում գործադիրին՝ կառավարութեանը եւ նրա գլխաւորող նախագահ Ահմադինեժադի տնտեսական ձախորդ քաղաքականութեանը: Վերջինս, սակայն, անցեալ շաբաթասկզբի հեռուստատեսային ասուլիսում մեղադրանքներին հակադարձեց խիստ ցաւագին եւ փորձեց բոլոր մեղքերը բարդել հակակառավարական «տարադրամային մաֆիայի» վրայ, որը ըստ նախագահի՝ դաւադրաբար եւ քմահաճօրէն «բարձրացնում է դոլարի արժէքը՝ ի վնաս ազգային դրամի: Այս գծով յատկանշական են Իսլ. խորհրդարանի դիւանի անդամ Սոբհանինիայի յայտարարութիւնները, ըստ որոնց՝ «Հանրապետութեան նախագահի յայտարարութիւններն ու կիրառած քայլերը ստեղծում են ենթահող՝ առաջացնելու տագնապալի իրավիճակ՝ երկրի ու հասարակայնութեան ներկայիս մթնոլորտում…»: Նա նոյնպէս աւելացրել է.

«Կառավարութիւնը խուսանաւելով ու շեղելով հանրային միտքը՝ նպատակադրել է երկրի տնտեսական դժւարութիւնների պատասխանատւութիւնից խուսափել ու դա բարդել միւս՝ օրէնսդիր ու դատական իշխանութիւնների եւ այլ ատեանների վրայ…, իսկ այն, որ նախագահը տնտեսական դժւարութիւնների եւ մասնաւորապէս տարադրամային շուկայի տագնապալի կացութիւնը նաեւ վերագրում է Արեւմուտքի շրջափակումներին, դա մեծագոյն պատրւակ ու առիթ է ընձեռում մեր թշնամիներին, որպէսզի նրանք աւելիով յուսադրւեն շրջափակումներով ու դրանց առաւել խստացմամբ…: Նման յայտարարութիւններ, այն էլ՝ նախագահական ամբիոնից, հեռու էր մեր սպասածից եւ որ դա պետութեան եւ համակարգի օգտին չէ…»,- եզրափակել է պրն. Սոբհանինիան:

Ինչեւէ, անցնող շաբաթւայ ընթացքում իսկ, հերթական անգամ մեջլիսականները ձեռնամուխ եղան ստորագրահաւաքի՝ նախագահին ՙհարցադրումներով նեղը դնելու՚ համար: Մինչ այժմ հաւաքւել են աւելի քան 100 պատգամաւորի ստորագրութիւններ… իսկ նախկինում էլ է պատահել, որ «ըստ նպատակայարմարութեան» մի շարք պատգամաւորներ հրաժարւել են սեփական ստորագրութիւնից եւ այդպիսով՝ նախագահի «իմպիչմենտի» գործընթացը կաթւածահար է եղել…:

Միւս կողմից, սակայն, գործադիրի նկատմամբ քննադատութիւնները չի ընդգրկել լոկ օրէնսդրականներին, այլեւ տնտեսա-քաղաքական փորձագէտ-շրջանակները եւս խիստ արտայայտութիւններ են շռայլել կառավարութեան հասցէին: Այսպէս՝ համաձայն մի փորձագիտական վերլուծութեան՝ 1391 թւականը (2012), որը հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիի կողմից հռչակւել էր որպէս «Ազգային արդիւնաբերութեան եւ արտադրութեան տարի՚, վերածւել է ՙներմուծումների տարւայ», որը ծանրագոյն հարւած է նոյնինքն ազգային արտադրութեանն ու արդիւնաբերութեանը…: Սրան զուգահեռ՝ նոյն հարցի առնչութեամբ խիստ քննադատաբար է բարձրաձայնել յայտնի դիւանագէտ (նախագահ Խաթամիի ժամանակաշրջանի ատոմ. թղթածրարի բանագնաց) Հասան Ռոհանին, որն ներկայումս զբաղեցնում է Ռաֆսանջանիի գլխաւորած Պետութեան եւ համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի Ստրատեգիական հետազօտութիւնների կենտրոնի նախագահութիւնը: Ըստ Ռոհանիի՝ արդիւնաբերութիւնը եւ արտադրութիւնը լոզունգով ու վերնագրերով չեն ստեղծւում…, իսկ ՙԺողովուրդը դոլար չի ուզում, այլ ազնւութիւն ու ծրագիր է պահանջում: Ժողովուրդը բանիմաց տնօրինողների ու կառավարիչների կարիք ունի՚: Ռոհանին իր խօսքի մի այլ բաժնում անդրադառնալով աշխարհի հետ յարաբերւելու հանգամանքին՝ ընդգծել է. ՙՃշտորոշւած չէ միւս երկրների հետ մեր յարաբերական եղանակը. այսօր որոշ երկրների հետ բարեկամ ենք, վաղը՝ նրանց մրցակից եւ այնուհետեւ հակառակորդ ու թշնամի…, միթէ աշխարհի հետ յարաբերութիւնը քմահաճութի՞ւն է, որ ամէն ժամ եւ իւրաքանչիւր օր դէպի տարբեր ուղղութիւններ ենք թեքւում…՚:

Ահաւասիկ, վերոյիշեալ բնութագրականները՝ արտայայտւած ոչ միայն քաղաքական մրցակից-հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների, այլեւ նոյնինքն Ահմադինեժադի համախոհ ճամբարի՝ արմատական-պահպանողականների կողմից, թւում է, թէ կը շարունակւեն մինչեւ 2013-ի գարունը, երբ աւարտւելու է Ահմադինեժադի նախագահութեան 2-րդ ժամանակաշրջանը եւ որ դրա հետ՝ մեծ հաւանականութեամբ կաւարտւի իր գլխաւորած կառավարութեան տնտեսա-քաղաքական կուրսը, որը, այսօր, այլեւս շատերի կարծիքով՝ խիստ ձախողւած կուրս է համարւում…:

Արտաքին քաղաքականութեան ոլորտում մինչ Իրանը դեռեւս շաբաթներ ի վեր յայտարարել էր իր պատրաստակամութիւնը՝ «5+1» խմբի հետ շարունակելու ատոմական թղթածրարի վերաբերեալ բանակցութիւնները, Եւրոմիութիւնը «նոր անակնկալ» մատուցեց՝ նախօրէին իսկ, յայտարարելով Իրանի դէմ նոր պատժամիջոցների մասին, այս անգամ՝ գազային արտադրանքների, բանկային համակարգի եւ նաւարկային փոխադրումների ասպարէզներում: Դա թերեւս մինչ «5+1» խմբի հետ բանակցութիւններ՝ շանտաժային քայլ էր՝ նոյն եւրոպացիների կողմից, որոնց մօտ կարծես թէ ազդեցիկ են բնութագրւում Իրանի դէմ կիրառւած եւ կիրառւելիք պատժամիջոցները…

Իրանը, սակայն, այս բոլորին հակադարձեց ամենաբարձր մակարդակով՝ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հէնց օրերս արած յայտարարութեամբ, ըստ որի՝ «կիրառւող պատժամիջոցները եւս որպէս հերթական մարտահրաւէրներ՝ յաղթահարւելու են, ինչպէս որ յաղթահարւել են ողջ 33 տարիների ընթացքում, երբ դիմագրաւել ենք 8-ամեայ պարտադրեալ պատերազմ, այլեւայլ շրջափակումներ ու տարբեր կարգի դաւադրութիւններ…»:

Անցնող շաբաթւայ ընթացքում խիստ սկանդալային հնչեց նախագահ Ահմադինեժադի այցը՝ Բաքու, ECO-ի գագաթաժողովի շրջանակում, որին եւ Պակիստանի կողքին մասնակցում էր Թուրքիան՝ ի դէմս վարչապետ Էրդողանի: Ու դեռ նախքան Բաքու մեկնելը, իրանական ծանրակշիռ ՙՄեհր՚ լրատւական գործակալութիւնը խստօրէն քննադատում էր նախագահի այցելութեան կապակցութեամբ որոշումը, դա բնութագրելով որպէս պետութեան ու Իսլ. համակարգի արժանապատւութիւնը հարցականի տակ տանող երեւոյթ: «Մեհր»-ը ընդգծում էր թէ՝ նոյնիսկ ադրբեջանական մամուլն ու դիւանագիտական շրջանակներն են զարմացել Ահմադինեժադի այցից եւ «խորհուրդ տւել», որ պահը պատեհ է, որպէսզի «նոր պահանջներ…» ներկայացւեն իրանական կողմին…: Ըստ ՙՄեհր՚-ի մեկնաբանի՝ անհասկանալի է նախագահ Ահմադինեժադի եւ արտաքին գերատեսչութեան պատասխանատուների նման մարտավարութիւնը, երբ Ադրբեջանն արդէն ամիսներից ի վեր հակաիրան զանազան կարգի դիրքորոշումներ ու քայլեր է կիրառում, որոնք քաջալերւած են Արեւմուտքի ու մասնաւորապէս Իսրայէլի սիոնիստական վարչախմբի կողմից: … «Այս վերջինների անմիջական օժանդակութեամբ է օգտագործւել ադրբեջանական տարածքը, որից էլ Իրան են ներթափանցել՝ Իրանի ատոմական տեխնոլոգիայի գիտնականների ահաբեկիչները..»,- եզրափակում է «Մեհր»-ը եւ յորդորում նախագահ Ահմադինեժադին ու արտաքին քաղաքականութեան գերատեսչութեանը, որպէսզի աչք չփակեն ադրբեջանական հակաիրան սադրանքների ու թշնամական քայլերի նկատմամբ:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Դերենիկ մելիքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում