Սիրիայում կրակի դադարեցման և հաշտության ճանապարհին հիմնական խոչընդոտը զինված ընդդիմության մոտ միասնական հրամանատարության բացակայությունն է, որը կարող էր համաձայնագիր ստորագրել: Այսպիսի դիրքորոշում է արտահայտել սիրիական կառավարական «Ալ-Սաուրա» թերթը:
«Մի կողմից կա պետություն, որը ներկայացնում է կառավարությունը, և կա բանակ, իսկ ո՞վ է ներկայացնում մյուս կողմը»,- ասվում է թերթի հոդվածում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին դիմել էր հակամարտության կողմերին՝ առաջարկելով հոկտեմբերի 26-ից սկսվող Իդ ալ-Ադհա մուսուլմանական տոնի ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները:







































