Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հաղթանակած «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը: Էներգետիկայի նախարար է նշանակվել հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ Կալաձեն կարող է զբաղեցնել տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը:
Կալաձեն հայտնել էր, որ նոր կառավարության օրոք կարող է ազատ արձակվել «Դինամո»-ի իր նախկին խաղընկեր Գեորգի Դեմետրաձեն, ով ներկայումս բանտարկված է:








































