Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «Բարսելոնա»-ում:
«Ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում և ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Ակումբն արդեն առաջարկ է արել ինձ: Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի ծագի, և մենք հեշտությամբ համաձայնության կգանք»,- Չավիին մեջբերում է El Mundo Deportivo-ն:
«Այդ հարցն ինձ չի անհանգստացնում: Ես պետք եմ ակումբին, ակումբը՝ ինձ»,- հավելեց ֆուտբոլիստը:







































