Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՆԱՏՕ-ում հարցերը կոնյակով չեն լուծվում

«Հարգելի պարոն Թաներ, դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած` զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ` առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության». սա հատված է այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բաց նամակից, որ նա հղել էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին:
Ի հեճուկս Հովիկ Աբրահամյանի նամակի` ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մտավ ՆԱՏՕ-ի ԽՎ 56-րդ նստաշրջանի օրակարգ:
Հ.Աբրահամյանն ամռանը ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին ուղղված իր նամակում պարզաբանել էր, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ եւ հիշեցրել. «Ոչ հեռավոր անցյալում ԼՂ-ի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ԽՎ զեկույցը պատճառ է հանդիսացել ընտրողական վկայակոչումների, ոչ հիմնավորված մեկնաբանությունների եւ անպատեհ շահարկումների, ինչը, կարծում եմ, որեւէ կերպ չի նպաստել կարգավորման գործընթացին օժանդակող բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Ես որեւէ հիմք չեմ տեսնում, թե ինչու նոր նախաձեռնությունը պետք է հանգեցնի այլ արդյունքի»: Այնուհետեւ Հ.Աբրահամյանը կոնկրետ պահանջ էր ներկայացնել ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին. «Հիմնվելով այս նկատառումների վրա, մեծարգո պրն. Նախագահ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ին հորդորում եւ առաջարկում եմ զերծ մնալ ԼՂ հակամարտության հարցը քննարկելուց»: Այս նամակի հրապարակման անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ մայիսին Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ ընթացքում ադրբեջանական պատվիրակությունն առանձին հանդիպում էր ունեցել ԽՎ նախագահ Ջոն Թաների հետ եւ վերջինիս առաջարկել ԼՂ խնդրի վերաբերյալ պատրաստել հատուկ զեկույց ու այն քննարկել վեհաժողովի աշնանային նստաշրջանում, սակայն այդ մասին հայկական կողմը տեղեկացել էր միայն մեկ ամիս անց:
Հ.Աբրահամյանի հրապարակած նամակից ընդամենը երեք ամիս անց հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ 56-րդ նստաշրջանի օրակարգ է մտել ԼՂ-ի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որը, սակայն, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, հանրապետական Կարեն Ավագյանը, օրինակ, «պրոհայկական» է համարում: Նոյեմբերի 12-16-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում Կանադան ներկայացնող պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկի հեղինակած 6-կետանոց բանաձեւի նախագծում, որի քվեարկությունը կկայանա նոյեմբերի 14-ին, մասնավորապես 2-րդ կետի հետեւյալ ձեւակերպումն է ուշագրավ. «ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ հակամարտությունը եւ նախկին ինքնավար մարզի հարակից յոթ շրջանների օկուպացիան տարածաշրջանի ժողովրդի համար նշանակալի տառապանքների պատճառ են դարձել»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը մի կողմից արդեն մի քանի օր է, ինչ հայտարարում է, թե Հայաստանի համար անընդունելի է բանաձեւում առկա «յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, սակայն շեշտում է, որ անգամ եթե բանաձեւն ընդունվի, այն լուրջ ազդեցություն չի ունենա ԼՂ կարգավորման բանակցությունների վրա, քանի որ խորհրդարանական վեհաժողովներում ընդունված բանաձեւերը խորհրդատվական բովանդակություն են կրում եւ պարտադիր կիրառման պայման չունեն:
Զուր հրճվանք. նախագծում հակաադրբեջանական ձեւակերպում չկա
Նախ այն փաստը, որ ՆԱՏՕ-ի ԽՎ 56-րդ նստաշրջանում կներկայացվի ԼՂ խնդրի առնչությամբ բանաձեւի նախագիծ, արդեն իսկ մտահոգիչ է: Սա ուշագրավ հանգամանք է, քանի որ պաշտոնական Բաքուն ԼՂ խնդիրը տարբեր ատյաններ տեղափոխելու հստակ քաղաքականություն է որդեգրել, եւ փաստորեն այդ մարտավարությունը կոնկրետ արդյունքներ է տալիս: Իսկ ՆԱՏՕ-ի ԽՎ որեւէ փաստաթղթի ընդունումը լրացուցիչ հիմք է, որը պաշտոնական Բաքվին հղումներ անելու լայն հնարավորություն է տալիս:
Բանաձեւի նախագծի 6-րդ կետը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին եւ խորհրդարաններին ԵԱՀԿ ՄԽ-ի հետ աշխատելու կոչ է անում ` հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին եւ մասնավորապես, սպառնալիքի կամ ուժի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավունքների հավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին համապատասխան: Նախ` այս դրույթը փաստում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա հակամարտության կարգավորում, ինչը ադրբեջանական կողմին հնարավորություն է ընձեռում շեշտելու այն, ինչ պաշտոնական Բաքուն մշտապես է ընդգծում` տարածքային ամբողջականության սկզբունքի` ինքնորոշման իրավունքի նկատմամբ գերակայող նշանակությունը, ասել է թե` ինքնորոշման իրավունք` բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Իսկ ինչ վերաբերում է նախագծի 2-րդ կետի` «ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ հակամարտություն» ձեւակերպմանը, ինչը առհասարակ առաջին անգամ է ի հայտ եկել, եւ «նախկին ինքնավար մարզին հարակից յոթ շրջանների օկուպացիա» արտահայտությանը, ապա այստեղ եւս ԼՂ-ի կարգավիճակի` Ադրբեջանի կազմում որոշելու հրամայականն է տողատակերում երեւում:
Հայկական կողմը կարող էր թերեւս իրեն թույլ տալ նախագիծը «պրոհայկական» անվանել, եթե բանաձեւի 2-րդ կետում գոնե նշվեր, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում է հայկական կողմը ստիպված եղել ստեղծել անվտանգության գոտի, ինչը չի արվել: Թե ինչն է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարին հիմք տալիս բանաձեւի նախագիծը «պրոհայկական» անվանելու, մնում է անհայտ: Այն արդարացումը, որ փաստաթղթում կարեւորվում է ԼՂ խնդրի խաղաղ կարագավորումը, ուժի եւ սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, բավարար հիմք չէ հրճվելու: Ավելին` եթե բանաձեւի նախագծում չկա գոնե մեկ հակադրբեջանական ձեւակերպում, թերեւս այն հեռու է նաեւ «պրոհայկական» անվանվելու տրամաբանությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում