Ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանի գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված Հանթսմանի մեկնաբանությունը շաբաթներ առաջ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գրասենյակ: Կարելի է միայն եզրակացնել, որ եթե մինչ օրս «Սիվիլիթասը» չի հրապարակել այդ մեկնաբանությունը, ուրեմն այդ մեկնաբանությունը դուր չի եկել «Սիվիլիթասի» ղեկավարությանը:
«Առաջին լրատվական»-ը փորձեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանից ճշտել, թե ստացե՞լ են Ջ.Հանթսմանի մեկնաբանությունը և ինչո՞ւ չեն հրապարակում, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին: Հիշեցնենք, որ Վ.Օսկանյանը հայտարարել է, թե իր գործի հետ կապված Հանթսմանի մեկնաբանությունը կոշտ է լինելու:










































