Ճապոնիայում ոստիկանությունը ձերբակալել է երկու ծովային հետևակայինների՝ Օկինավա կղզում մի աղջկա բռնաբարության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը Ճապոնիայի պաշտպանության նախարար Սատոսի Մորիմոտոն պահանջել է մանրամասն հետաքննել դեպքը:
«Դրա հետ հնարավոր չէ հաշտվել,- լրագրողներին ասել է նա:- Դա չափազանց լուրջ է»:
Այցով Փարիզում եղած ժամանակ Ճապոնիայի արտգործնախարար Կաիտիրո Գեմբան նույնպես կողմ է արտահայտնվել նման միջադեպերն արմատախիլ անելու օգտին:
Պենտագոնն արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել հետաքննության հետ:
Ձեբակալված ծովային հետևակայինները չեն մտնում կղզում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների կազմի մեջ, նրանք այնտեղ ժամանակավոր գործուղված են եղել:
Հաղորդվում է, որ բռնաբարությունից առաջ նրանք հարբել են հյուրանոցում: Ձերբակալվածներից մեկն արդեն խոստովանել է մեղքը:










































