Շոտլանդիայում երեխաներին խնդրել են զերծ մնալ ավանդական շուրջպարարերից և կատակներից Հելոուին օրը: Մորեյ շրջանի իշխանությունները որոշել են մեծերին հանգստանալու հնարավորություն տալ, ինչպես նաև կանխել հնարավոր անհարմարություններն ու մանկական կամակորության վրա մեծ ծախսերը:
Տեղի քաղաքային խորհրդի ներկայացուցինչերը բացատրել են, որ սահմանափակումներ են մտցնում շուրջպարերում, քանի որ վերջին տարիներին տոնը ավելի տհաճ է դառնում:
Դեպքեր են լինում, երբ երեխաներ ոչ թե թակում են դուռը և փախչում, այլ ձու և այլուր են նետում տան վրա:
Խորհուրդը հրահանգել է խանութների վաճառողներին երեխաներին այլևս այդ մթերքները չվաճառել, որպեսզի կանխվեն նման դեպքերը: Բացի այդ մեծահասկաներին պաստառներ են բաժանում, որը հայտնում է, որ տվյալ տունը հրաժարվում է քաղցրավենիք բաժանելու խաղը խաղալ:
Հելոուինը ավանդաբար տոնում են հոկտեմբերի 31-ի գիշեր նոյեմբերի 1-ի լույս առավոտյան:











































