20 տարի առաջ արագ սննդի ռեստորանների McDonald’s ցանցի կողմից թողարկված խորովածի սոուսով 3 լիտրանոց մետաղական տարան eBay-ում աճուրդով վաճառվել է 9995 դոլարով: Գնորդի անունը չի հաղորդվում: Այս մասին հայտնում է Chicago Tibune-ը:
Այն պահպանվել է սահմանափակ խմբաքանակից, որը ցանցն արտադրել էր տպավավորիչ չափսերով բուտերբրոդի համար, որն այդ տարիներին ստացել էր Chicago Bulls թիմի բասկետբոլի ազգային հավաքականի մարզիկ Մայքլ Ջորդանի անունը: Բասկետբոլիստը փառքի գագաթնակետին էր: Երեք տարի անընդմեջ՝ 1991-1993 թթ պահպանել է NBA-ի չեմպիոնի տիտղոսը, 1992-ին Օլիմպիադային ԱՄՆ հավաքականի կազմում արժանացել օլիմպիական ոսկու: Այդ ժամանակ McDonald’s -ը սկսեց վաճառել McJordan բուրգերը՝ մարզիկի սիրելի բաղադրիչներով՝ ծխեցված բեկոնով, թթու վարունգով, պանրով, մանանեխով և խորովածի սոուսով:
Շատ քաղաքներում այդ բուրգերը ավելի հայտնի էր «Բիգ 33» անվանումով՝ բասկետբոլիստի մարզաշապիկի թվով:
Ջորդանի և ռեստորանների ցանցի համագործակցությունը կարճատև է եղել, թեև այն գովազդային յուրօրինակ փորձառություն էր մարզիկի կարերիայի համար:









































