Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Գերմանիա-Շվեդիա (4:4) խաղից հետո բունդեսթիմի կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է տպավորություններով:
«Ազնվորեն ասած՝ սա դժվար է բացատրել: Երբեմն ամեն ինչ կարող է պատահել այն ժամանակ, երբ քեզ թվում, թե ամեն ինչ վերջացած է:
Շվեդիան պայքարում էր դաշտի յուրաքանչյուր մետրի համար, ու մենք ի վիճակի չէինք վերադառնալ ճիշտ ուղուն, չնայած թվում էր, որ ամեն ինչ մեր օգտին է աշխատում:
Մենք հիանալի ֆուտբոլ էինք խաղում ու գեղեցիկ գոլեր խփեցինք: Հետո մտածեցինք, որ գործն արված է, ու սկսեցինք խնայել մեզ: Հենց սա էլ մեր սխալն էր:
Պետք էր շարունակել խաղալ մեր ֆուտբոլը մինչև վերջին պահը: Ընդհանրապես, նման բան չպետք է պատահի մեր պես թիմի հետ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:











































