13 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծված Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին որոշել են ընկերներ մնալ: Հնարավոր է, որ ընկերների շրջանում ընդունված է թանկարժեք նվերներ տալը, սակայն 4,4 միլիոն դոլարանոց առանձնատան գնումը զարմանք է պատճառել նույնիսկ այն մարդկանց, ովքեր հետևում են այս զույգի ճակատագրին:
Շատ ամուսիններ բաժանվելուց հետո ոչ մի կերպ չեն կարողանում կիսել միասնական ունեցվածքը, սակայն Ջոնի Դեփը Պարադիի համար առանձնատուն է գնել: Չնայած չար լեզուները ասում են, որ այս գնումը մեծ հարված չի հասցրել դերասանի գրպանին, որի հոնորարը միայն «Կարիբյան ծովի ծովահեններ» ֆիլմի համար կազմել է 300 մլն դոլար, հարկ է նշել, որ Դեփն արժանապատիվ քայլ է արել՝ հոգալով Պարադիի և իրենց երկու երեխաների ճակատագրի համար:
Առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հինգ լոգարան, ինչպես նաև՝ լողավազան և այլ հարմարություններ։










































