Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

ՀՀ իշխանությունները օգտագործում են Սփյուռքի զգայուն երակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լիբանանաբնակ հայազգի գրող, բանաստեղծ Սագօ Արեանը
– Պարոն Արեան, օրերս Դուք Ձեր հրապարակումներից մեկում անդրադարձաք հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին: Ըստ էության, առաջին անգամ է, երբ սփյուռքահայն անդրադառնում է այս ոճիրին: Ըստ Ձեզ, այդ կորուստը ի՞նչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:
– Նախ ասեմ, որ հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի ամենավտանգավոր, ամենաողբերգական դեպքերից մեկն էր: Սա Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված մեծագույն հարված էր` անկախ նրանից` ովքեր են զոհերը կամ ովքեր են դահիճները: Իհարկե, զոհերը սովորական մարդիկ չէին, մեր ժողովրդի իսկական զավակներն էին: Անկախ նրանից, թե այսօրվա քաղաքական դաշտի մեջ ինչպե՞ս են գնահատում այդ մարդկանց, այնուամենայնիվ, պետք է նշել, որ մենք իրավունք չունենք երախտամոռ լինել զոհերի հանդեպ: Նրանք ամբողջությամբ ազգային ենթատեքստով առաջ մղված ղեկավարներ էին, ազգային ներուժ, պոտենցիալ ունեցող ղեկավարներ էին: Ճիշտ է, այսօր հոկտեմբերի 27-ը նույնկերպ չի մեկնաբանվում կամ նույնկերպ չի գնահատվում, բայց մենք իրավունք չունենք այն մոռանալ: Մեր այսօրվա եւ վաղվա իշխանությունները պետք է կատարվածի ամբողջական գնահատականը տան, թե ի վերջո ի՞նչ կատարվեց հոկտեմբերի 27-ին եւ ինչո՞ւ կատարվեց նման եղերական իրադրություն, ինչո՞ւ մենք ունեցանք այդ սեւ օրը մեր պատմության մեջ: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է մեր քաղաքական դաշտը ճիշտ գնահատականներ տա: Հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը մեր ազգի ամոթն էին: Մենք Ցեղասպանության մասին ենք խոսում, աշխարհին ներկայանում որպես միացյալ ազգ, բայց այդպես չէ: Ճիշտ է, մենք կարող է ունենանք տարբեր քաղաքական հայացքներ ղարաբաղյան պայքարի կամ Ցեղասպանության հարցի շուրջ, անգամ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, բայց մենք իրավունք չունենք իրար հանդեպ վարվել այնպես, ինչպես վարվեցինք մարտի 1-ին: Ըստ էության, այսօր ինչ կատարվում է, հոկտեմբերի 27-ի պատճառահետեւանքային կապն է, որի արտացոլումը տեսնում ենք Հայաստանում: Մենք որեւէ ճակատում առաջընթաց չունենք, մենք քաղաքակիրթ աշխարհից հետ ենք մնում, սա նորանկախ Հայաստանին հարվածելուն ուղղված քայլ էր: Մենք սրանց մասին անընդհատ պետք է խոսենք:
– Սակայն նույն սփյուռքը շատ զգույշ է մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի մասին կարծիքներ արտահայտելիս:
– Նախ պետք է սփյուռքը հասկանա` եթե այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը չլինի առողջ, ինքը չի կարող մտածել Ցեղասպանության պատճառները դարմանելու մասին, այսինքն` սփյուռքը պետք է քննարկի մարտի 1-ը, պետք է խոսի Հայաստանի ներքին քաղաքական կյանքի մասին, ոչ թե Ցեղասպանության փաստերը գրգռելով զբաղվի, այլ ճիշտ գնահատականներ տա:
Սփյուռքում յուրաքանչյուրս ապրում ենք ազատ աշխարհներում (նկատի ունեմ թե՛ արեւելյան եւ թե՛ արեւմտյան սփյուռքը): Մենք ճիշտ գնահատականներ ենք տալիս, պաշտպանում ենք ժողովրդավարությունը, բայց ասելիք չունենք Հայաստանում կատարվածների մասին, եւ սա ոչ միայն շատ տխուր է, այլ նաեւ ամոթ է, երբ սփյուռքի լուսավոր դեմքերը` մտավորականները, անպայման պետք է ասելու բան ունենան Հայաստանի սոցիալական-քաղաքական կյանքի հետ կապված: Մենք մարտի 1 ունեցանք, եւ արդյո՞ք կարողացանք այս երկու տարվա ընթացքում դուրս գալ մարտի 1-ի ծանր բեռի տակից` իհարկե ոչ, որովհետեւ Հայաստանը դեռ ունի քաղբանտարկյալներ, Հայաստանն ունի իր առջեւ դրված մարտի 1-ի դեպքերը թոթափելու խնդիր: Մենք միասին պետք է մեր խնդիրների մասին խոսենք:
– Իսկ ինչո՞ւ են Ցեղասպանության թեմայով այդքան խոսում են, իսկ այս խնդիրների մասին նախընտրում եմ լռել:
– Ցավոք, ուզում են Հայաստանի իշխանությունների առաջ լավ մարդ երեւալ, ուզում են լուսանկարվել իշխանությունների հետ, իրենց մասին խոսվի: Բայց այս ամենի կողքին սփյուռքում կա նաեւ մի այլ հատված, որը լծված է հայ ժողովրդի ճակատագրին, եւ որը տառապում է այս հարցերով, բայց որի ձայնը տեղ չի հասնում: Ընդհանրապես սփյուռքի պարագայում մտավորականությունը բացակա է: Այդ հարցերի մասին նրանք չեն ուզում խոսել, անգամ երբ Երեւանում սփյուռքի հետ համաժողովներ, գիտաժողովներ են անում, մեկը Հայաստանի ներքին կարեւոր որեւէ հարց չի բարձրացնում`առանց մտածելու, որ իրենք իրենց զրկում են մտավորական լինելուց: Ի վերջո, մտավորականն անցյալում է մնում, բայց նրա ասելիքը հավերժ մնում է, հիմա սփյուռքում այդ որակի մարդ հազիվ թե լինի: Մենք սովոր ենք Ցեղասպանությունը դրոշակ դարձնել, գնալ-խոսել Ցեղասպանության մասին, նույնիսկ լաց լինել, հասել ենք մի կետի, որ մեզ քաղաքակիրթ աշխարհը ծաղրում է, բայց մենք չենք զգում, մենք մտել ենք այդ խաղի մեջ եւ չենք ուզում հետ գալ: Ճիշտ է, մեզ համար կարեւոր է Ցեղասպանությունը, բայց մենք չենք կարող միշտ դրա մասին խոսել, մեր կյանքի իմաստը դրա մեջ դնել, հո մենք մազոխի՞ստ չենք, հո մենք մեռելապա՞շտ չենք, մենք` որպես ազգ, մեռալապաշտ լինելու իրավունք չունենք, բայց սփյուռքը մտել է այդ խաղի մեջ, եւ դուրս կգա, երբ Հայաստանի իշխանությունները լրջորեն մտածեն այդ մասին, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն էլ օգտագործում են սփյուռքի զգայուն երակը եւ այդ երակի վրա խաղ են տալիս, ցեղասպանության փաստն օգտագործելով` սեր են առնում սփյուռքից: Այնինչ նույն սփյուռքը մարտի 1-ի դեպքերի դեմ ցույց չարեց: Ի վերջո, մենք պետք է հարց տանք մեզ` ի՞նչ Հայաստան ենք երազում. դեմոկրատական Հայաստանը պետք է լինի բոլորիս երազանքը, եւ պետք է այն կյանքի կոչվի:
– Դուք գիրք եք գրում, ե՞րբ ընթերցողը կտեսնի այն, ե՞րբ կայցելեք հայրենիք, եւ ինչի՞ մասին է լինելու գիրքը:
– Գիրքն իմ տասը տարվա լռության մասին է, ես տասը տարի` 2000-ից սկսած գիրք չեմ հրատարակել: Այն կոչվում է «Վերափոխումներ» եւ, իհարկե, առնչվում է Հայաստանին, որովհետեւ իմ գրողական տարածքը, գրողական երգերը Հայաստանի մասին են նաեւ, ի վերջո իմ հոգեւոր տարածքը Հայաստանն է: Իսկ կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, բայց շուտով գալու եմ, պատրաստվե՛ք, շուտով գալու եմ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում