Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ժամանակն է, որ Ղարաբաղի ԱԳՆ-ն պաշտոնապես նոտա հղի Երևանին

Ժամանակն է, որ Ղարաբաղի արտգործնախարարությունը պաշտոնապես նոտա հղի Հայաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետագա բանակցություններին Ղարաբաղի մասնակցություն` հայաստանյան պատվիրակության փոխարեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը Սաֆարովի արտահանձնումից հետո բանակցային գործընթաց վերադառնալու համար:

Արա Պապյանի խոսքով՝ սա է բանակցային գործընթացին վերադառնալու միակ տարբերակը: Բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը բանակցային գործընթացում հաջողություններ կունենա, քանի որ գործընթացը կշարունակի փակուղային մնալ:

«Բանակցային գործընթացի հիմքում ի սկզբանե տեղի ունեցավ լուրջ սխալ: Հայկական կողմը, չգիտես ինչու, Ղարաբաղը համարեց որպես Ադրբեջանի տարածք և սկսեց Ադրբեջանի հետ բանակցել, ինչ-որ ձևով հայցել Ադրբեջանի բարեհաճությունը, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշովի: Ըստ էության կոնֆլիկտն այդպես չէր, քանի որ այդ տարածքը երբեք չէր եղել Ադրբեջանի մաս, եղել էր Ադրբեջանի վարչական ենթակայութան ներքո, բայց ԽՍՀՄ-ի մաս: Հետևաբար 94 թվականին դա պետք է դիտարկվեր որպես երկու անկախացող երկրների միջև սահմանի հստակեցման գործընթաց, որը սառեցվել էր 1920 թվականին՝ Ադրբեջանի և Հայաստանի սովետականացմամբ, և որպես հիմք պետք է ընդունվեին Փարիզի վեհաժողովի այն միջազգային որոշումները, որոնք վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին: Այդ ժամանակ միգուցե մենք ինչ-որ բանի կհասնեինք: Բայց քանի որ մեր դիրքորոշումը պայմանավորված է բարեհաճությամբ, թե` իրենք կհամաձայնե՞ն արդյոք, որ Ղարաբաղն անկախանա, բնականաբար` երբեք էլ որևէ բան չի փոխվի: Մենք ի վերջո եկանք, հանգեցինք տրամաբանական փակուղու»,- ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի՝ երեկ Բաքվում արած այն հայտարարությանը, թե Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, Արա Պապյանը նշեց, որ ցանկացած միջազգային փաստաթուղթ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ամբողջական փաստաթուղթ է: Այսինքն՝ գործում են ամբողջության մեջ, բոլոր կետերը պետք է գործեն: Նման փաստաթղթերի առաջին կետերը կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և ստեղծել բարենպաստ պայմաններ բանակցությունների համար:

Արա Պապյանը նկատում է, որ բոլոր կոչերից հետո Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել ռազմական գործողությունները, այլև ընդլայնել է: Այսինքն՝ Ադրբեջանը չկատարելով այդ բանաձևի առաջին կետերը՝ ինքնըստինքյան չեղյալ է հայտարարել բանաձևերն ամբողջությամբ:

«ՄԱԿ-ի բանաձևը ռեստորանային ճաշացանկ չէ, որ գնաս, վերցնես և ասես՝ բանաձևից այս-այս կետերն եմ ես ուզում ընդունել: Հասկանալի է, որ իրենք այն կետը նկատի ունեն, որը կոչ է անում Հայաստանին բանեցնել իր բոլոր հնարավորությունները՝ հայկական զորքերը դուրս բերելու համար: Ադրբեջանը թող բարի լիներ կատարեր ՄԱԿ-ի որոշումը, այն է՝ դադարեցներ ռազմական գործողությունը, հիմա այդ բանաձևերը կկարողանար վկայակոչել: Չի կարող բանաձևը գործել մասամբ: Իսկ իրանական կողմի հայտարարությունն ուղղված է ադրբեջանական կողմին սիրաշահելուն»,- ընդգծեց Արա Պապյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի այն հայտարարությանը, թե Սպիտակ տունը հանդես է գալիս Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հակամարտության կարգավորման օգտին, ապա Արա Պապյանը նշեց, որ այդ հայտարարությունն անհեթեթություն է, քանի որ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերաբերում է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած սահմանների անձեռնմխելիությանը: Հայ-ադրբեջանական սահմանը չի առաջացել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, հետևաբար Հելսինկյան եզրափակիչ ակտը չի կարող վերաբերել Ղարաբաղի հիմնախնդրին:

«Դա եղել է ԽՍՀՄ ներվարչական սահման: Երկրորդ` Հելսինկյան եզրափակիչ ակտը բազմիցս արդեն խախտվել է, որովհետև Եվրոպայում բազմաթիվ անգամ տեղի են ունեցել սահմանների փոփոխություններ՝ Գերմանիաների միացմամբ, Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի տրոհմամբ: Հետևաբար նորից գալիս ենք սրան՝ փաստաթուղթը չի կարող գործել մասնակիորեն և ընտրողաբար: Հելսինկյան եզրափակիչ ակտը ժամկետանց փաստաթուղթ է և չի կարող գործել մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախկին դիվանագետը:

Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարություններն ու ակտիվությունը Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, ըստ Արա Պապյանի, ներքին մրցակցության տեսանկյունից պետք է դիտարկել: Նրա խոսքով՝ համանախագահող երկրներն այս հարցում մրցակցում են, և յուրաքաչյուրը փորձում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը: Բայց այդ նախաձեռնությունը բուն կոնֆլիկտի հետ, ըստ Արա Պապյանի, կապ չունի:

«Նույն Ֆրանսիան լավ է հասկանում` եթե ինքը կազմակերպի ևս 10 հանդիպում, դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չեն լուծում հարցը, նորից Ղարաբաղը դուրս է մնում, նորից բանակցային հիմքը անհասկանալի է: Հետևաբար սա պետք է դիտարկել զուտ Ֆրանսիայի դիրքերն ամրապնդելու և միջազգային դերակատարությունը մեծացնելու տեսանկյունից, բայց կոնֆլիկտի լուծմանը դա չի կարող նպաստել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում