Հոկտեմբերի 16-ին իսրայելական բանակը թույլատրել է տեղեկություն հրապարակել այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ծայրահեղականների մոտ շարժական զենիթահրթիռային համալիրներ կան: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Անցյալ շաբաթ Գազայի հատվածից իսրայելական ռազմական ինքնաթիռի վրա արձակվել է «երկիր-հող» տեսակի հրթիռ, որն անցել է թիրախի կողքով: Բանակի աղբյուրները հայտնել են, որ խոսքը SA7 տիպի կամ նմանատիպ այլ հրթիռի մասին է. այդ հրթիռները կարող են հարված հասցնել ինքնաթիռների և ուղղաթիռների: ՀԱՄԱՍ-ի գրոհայինների մոտ այս հրթիռների առկայությունն անհանգստությունների տեղիք է տալիս Իսրայելում, քանի որ դրանք կարող են օգտագործվել քաղաքացիական ինքնաթիռների դեմ:








































