Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտի մոտակայքում գտնվող սրճարանի Իսմայիլ անունով սեփականատերը առատ «պարգևատրություն» է նախատեսում Ադրբեջանի ընտրանու ֆուտբոլիստներին, եթե վերջիններս առավելության հասնեն Ռուսաստանի ազգային թիմի նկատմամբ` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
«Ես հարգում եմ Ռուսաստանի ազգային թիմն ու ռուսներին, սակայն երկրպագելու եմ Ադրբեջանի հավաքականին: Եթե իմ թիմը հաղթանակ տանի, յուրաքանչյուր ֆուտբոլիստի 1-ական ոչխար կնվիրեմ»,- խորամանկել է ադրբեջանցին:











































