Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլինայսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ «Վրացական երազանք» դաշինքը չունի ռևանշիստական պլաններ.
«Վրացական երազանքը» չունի ռևանշիստական պլաններ: Այդ տեսանկյունից հասարակությունը պետք է հանգիստ լինի: Մենք ոչ մի դեպքում չենք իրականացնելու քաղաքական հետապնդումներ: Ինչ վերաբերում է իրավական հետապնդմանը, ապա այդ հարցը գտնվում է դատարանի իրավասության տակ: Նրանք, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել, ստիպված կլինեն օրենքով պատասխան տալ դրա համար»:









































