Ֆրանսիական «Լիոն»-ի հարձակվող Լիսանդրո Լոպեսը կհամալրի «Ֆիորենտինա»-ի շարքերը:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների` «մանուշակներ»-ը ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները և մոտ են նաև ակումբի հետ համաձայնագիր ստորագրելուն:
29-ամյա արգենտինացու տրանսֆերային արժեքը կկազմի 9-11 մլն եվրո:








































