Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին:
«Առաջիկա խաղում երկու թիմերն էլ հզոր են: Մենք արդեն 2 հաղթանակ ենք տարել աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում, և հերթական անգամ հասնելով հաջողության, մենք լուրջ քայլ կկատարենք առաջ:
Ֆրանսիայի ազգային հավաքականը հզոր մրցակից է: Թիմի կազմում բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ են ընդգրկված, ում համար խաղերը միջազգային հարթության վրա նոր փորձ են: Այս ֆուտբոլիստները հաստատ կցանկանան ցուցադրել իրենց լավագույն խաղային որակները Իսպանիայի ընտրանու հետ խաղում և ջանք չեն խնայի իրենց նպատակին հասնելու համար»,- ասել է Վիլյան:







































