Ամերիկյան անցակետը Վաշինգտոնում բռնագրավել է չինական արտադրության մոտ 1 000 դիմակահանդեսային հագուստ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ամերիկայի Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի տվյալներով` արճիճի քանակությունն ապրանքներում գերազանցել է թույլատրելի նորման 11 անգամ:
Ընդհանուր մոտ 10 000 դոլար արժեքով կոստյումները կոչնչացվեն, ավելացրել է հեռուստաալիքը: