Գերմանացի բժիշկներն ուկրաինացի գործընկերների հետ զննել են Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին: Բժիշկները որոշում են կայացրել նրա բուժումը շարունակելու մասին: Նրանք դատապարտված քաղաքական գործչին խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել:
Բժիշկների խումբը Տիմոշենկոյին է այցելել «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ նա ստանում է վերականգնողական բուժումներ:









































