Հարվարդի համալսարանի հետազոտողները հաճելի բացահայտում են արել սուրճի սիրահարների համար: Գիտնականները պարզել են, որ սուրճի կին սիրահարաների մոտ նվազում է արգանդի քաղցկեղի, իսկ տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 117 000 կամավորների տվյալներ 20 տարվա ընթացքում: Պազվել է, որ օրվա ընթացքում 4 կամ ավելի բաժակ սուրճ խմող կանանց օրգանիզմում քաղցկեղի առաջացման վտանգը 25 տոկոսով նվազում է:
Այնուհետև ուսումնասիրողները հետազոտել են սուրճի ազդեցությունը տղամարդկանց վրա: Օրվա ընթացքում 6 կամ ավելի բաժակ սուրճ խմող տղամարդկանց մոտ 18 տոկոսով նվազում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է սուրճն այդպիսի ազդեցություն ունենում: Սակայն հավանական տարբերակներից մեկն այն է, որ սուրճը դրական է ազդում ինսուլինի մակարդակի վրա: Նախորդ ուսումնասիրություններն ուռուցքի առաջացումը կապում էին ինսուլինի մակարդակի հետ. գուցե սուրճը սահմանափակո՞ւմ է այդ ազդեցությունը:









































