ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը իր կարծիքն է հայտնել «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուի ու Լեո Մեսսիի հակամարտության մասին:
«Մենք հետևում ենք երկու ֆուտբոլիստների, որ տարբեր խաղաոճեր ունեն, որ բացարձակապես տարբեր բնավորություններ ունեն: Դա շատ լավ է ֆուտբոլի համար: Ես նույնիսկ կասեի՝ հսկայական իրադարձություն:
Ֆուտբոլում չեն լինում երկու իրար նման խաղացողներ: Պատկերացրեք մի պահ, որ լինեին երկու Մեսսի կամ երկու Ռոնալդու: Այդ դեպքում դա այդքան գրավիչ չէր լինի, ինչքան հիմա է: Նրանք լիակատար հակապատկերներ են: Այն, որ կան նման երկու խաղացողներ, հսկայական իրադարձություն է ֆուտբոլի համար:
Ո՞վ է լավագույնը: ՖԻՖԱ-ն չի որոշում լավագույնին: Որոշում են ֆեդերացիաները: Ես՝ որպես նախագահ, ձայնի կամ վետոյի իրավունք չունեմ»,- Բլատերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:








































