Tuesday, 30 04 2024
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի

«Հայաստանն առաջինը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը». Արա Աբրահամյան

«Ստեղծելով «Հայերի համաշխարհային կոնգրեսը»՝ ես վստահ էի, որ այն մեծ դեր է կատարելու հայերի համախմբման գործում: Ես այդ ժամանակ եղա 17 երկրներում և կարողացա համաձայնության գալ կառույցին աջակցելու հարցում՝ հանուն հայերի համախմբման, Ցեղասպանության ճանաչման և այլ նպատակների»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի հայերի միության և «Հայերի համաշխարհային կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը:

Նա նշել է, որ իրեն հաջողվում է փոխշահավետ համաձայնությունների գալ, իսկ ձեռքբերումներն էլ պայմանավորված են նաև նրանով, որ ուղիղ ՌԴ ղեկավարության հետ են աշխատում:

Արա Աբրահամյանը մշտապես հանդիպումներ է ունենում նաև ՌԴ-ում բնակվող ադրբեջանցիների ղեկավար ներկայացուցիչների հետ՝ համեմատաբար խաղաղ ապրելու նպատակադրմամբ: «Հիշում ենք, որ Կրասնոդարում եղան ազգային խնդիրներ. հանդիպումներ ենք ունենում և ասում՝ ինչ պետք է անենք: Տարին մեկ-երկու անգամ հանդիպում եմ Ադրբեջանի դեսպանության և համայնքի ղեկավարների հետ: Եթե չանենք, անպայման խնդիրներ ենք ունենալու, որովհետև մանավանդ բիզնեսին վերաբերող հարցերը ազգային խնդիր են դարձնում: Մենք ասում ենք, որ մենք ապրում ենք Ռուսաստանում և իր օրենքներին պետք է ենթարկվենք»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նրա խոսքերով, Ադբեջանը բավական մեծ աշխատանք է կատարում ՌԴ-ում բնակվող հայերին անվանարկելու ուղղությամբ, հանդես գալիս պատերազմի սպառնալիքներով, հատկապես՝ Սաֆարովի հայտնի դեպքից հետո: Ա. Աբրահամյանը նաև մտավախություն ունի, որ Սաֆարովի այլանդակ գործելաոճը կարող է կրկնվել. «Դա ամենամեծ պրոբլեմներից մեկն է, մարդիկ փորձում են հերոսանալ, աղքատ ադրբեջանցիներ շատ կան Ռուսաստանում, որ կփորձեն նման բաներ անել: Դրա համար էլ մենք ադրբեջանցիների հետ հանդիպում ենք, զրուցում, կազմակերպում համատեղ միջոցառումներ»:

Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչմանը՝ Արա Աբրահամյանը նշել է. «Հայաստանն առաջինը պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունը: Եթե Ադրբեջանը շարունակի իր այդ քաղաքականությունը, մենք պետք է նաև դա անենք»:
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակից և սիրիահայության խնդիրներից՝ Ա. Աբրահամյանն ասել է. «Մենք որտեղ ապրում ենք, այդ երկիրը դառնում է մեր հայրենիքը, մենք այդտեղ ենք ապրում ե՛ւ լավ օրերին, ե՛ւ վատ օրերին: Պետք է ճշտենք՝ ուզո՞ւմ են սիրիահայերը գալ, թե՝ ոչ: Պետք է օգնություն ցույց տալ. դա միայն տեղափոխելը չէ»:

Նշենք, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հավաքած պարենը Հայաստանից Սիրիա հասցնելու համար օդանավ տրամադրել է Արա Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում