Հոկտեմբերի 7-ին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից հետո Ռիվալդոն խնդրել է ակումբների առաջատարների՝ Լիոնել Մեսսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկները:
Ռիվալդոն պատրաստվում է այդ մարզաշապիկներն աճուրդի հանել:
Ստացված գումարով ֆուտբոլիստը բարեգործություն կանի Բրազիլիայում և Անգոլայում:










































