Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Էրզրումի օդանավակայանում Հայաստանից Սիրիա մեկնող ինքնաթիռն իջեցվել է ոչ թե այսօր, այլ երեկ: Այս մասին հայտարարել է կայքի լրագրող Բիլալ Թեյմուրը՝ վկայակոչելով հետախուզական աղբյուրներըին:
Թեյմուրը հավելել է, որ Սիրիային 15 տոննա մարդասիրական բեռ փոխադրող հայկական ինքնաթիռն Էրզրումում իջեցվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 15.30-ին: Մինչդեռ թուրքական բազում լրատվամիջոցներ այսօր հայտնեցին, որ այդ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 11.00-ին կամ 11.30-ին:








































