«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, թե ումից է փորձել միշտ օրինակ վերցնել: Ինյեստան, ով ճանաչվել է 2011/12 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լավագույն խաղացող, հիշատակել է մի քանի ֆուտբոլիստի:
«Ես միշտ ուշադրություն եմ դարձրել Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին` Ռիկելմեին: Իսկ երբ առաջին քայլերս էի կատարում ֆուտբոլում, հետևում էի Այմարի խաղին:
Ինչ վերաբերում է իդեալական ֆուտբոլիստ կոչվելուն, ապա, իմ պատկերացմամբ, նա պետք է կարողանա խաղալ «երկրորդ հարկում»` ինչպես Ֆալկաոն, ունենալ Պույոլի անհատականությունը, Չավիի ձախ ոտքը, Մեսսիի աջ ոտքը և տեխնիկան, Բուսկետսի տակտիկական գրագիտությունը և Ռոնալդուի գոլային զգացումը»,- հայտարարել է Ինյեստան:








































