Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը դիմել է ֆուտբոլասերներին: Վերջերս Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահի մասին տհաճ լուրեր էին շրջանառվում, թե «Ռեալ»-ում խմբավորումներ կան, որից մեկի ղեկավարը Կասիլյասն է:
«Վերջին ամիսներին, անկախ իմ կամքից, շրջանառվող լուրերի կենտրոնում եմ հայտնվել: Ասում են, որ ես չեմ տոնում թիմի գոլերը, չեմ աջակցում Ռոնալդուին: Նշեմ, որ ես վատ տրամադրություն եմ ունենում միայն այն ժամանակ, երբ գոլ եմ բաց թողնում: Ես նաև բարձր եմ գնահատում Ռոնալդուի խաղը:
Գրում են նաև, որ ես ու Մոուրինյոն տանել չենք կարող միմյանց: Սակայն Մոուրինյոյին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Նա կրկին ապահովել է թիմի հաջողությունները»,- հայտարարել է Կասիլյասը:










































