Saturday, 27 06 2026
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը կարո՞ղ է օգտագործել Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը

Իրանի դեմ պատերազմ սկսելու դեպքում Իսրայելը կարող է իր ռազմական օդանավերի վերալիցքավորման համար օգտագործել նաև Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը. այսօրվա ասուլիսում նման հայտարարություն արեց ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու դեպքում Իրանը հանդես կգա Սիրիայի պաշտպանությամբ:

«Էդ ծրագրին վաղուց է սպասում Իսրայելի կառավարությունը: Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների սպառնալիքներն են այժմ Իսրայելին խոչընդոտում՝ չսկսելու ռազմական գործողություններ Իրանի դեմ:

Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գրոծողություններ սկսելու դեպքում հիմնական թիրախը պետք է լինեն Իրանի միջուկային կենտրոնները: Իսրայելի օդուժը չունի հնարավորություն, առանց մեր տարածաշրջանում վերալիցքավորման, թռչել Իսրայելից, ռմբակոծել Իրանը և վերադառնալ Իսրայել: Դրա համար նրանց պետք է մեր տարածաշրջանում մի քանի ժամանակավոր թռիչքուղի և օդակայան, որպեսզի ինքնաթիռը կարողանա գոնե Իրանին կից տարածքում վայրէջք կատարել»,- բացատրեց Արայիկ Սարգսյանը:

Ա. Սարգսյանն ընդգծեց, որ այս տարվա մայիսից ադրբեջանա-իսրայելական բանակցությունների հիմնական թեման եղել է Ադրբեջանի տարածքում գործող օդանավակայանների տրամադրումը Իսրայելին Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում: Ըստ բանախոսի՝ իսրայելական կողմն այս պարագայում մեծ հաջողությամբ կարող է օգտագործել նաև Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանը: «Քանի որ մինչ օրս հայկական կողմը ձեռնպահ է մնում իր իրավունքից օգտվելուց, ապա մեծ հաջողությամբ իսրայելական ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել նաև Ստեփանակերտում»,- ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կամ Ղարաբաղի իշխանությունները թույլ կտան Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում օգտագործել նաև Ստեփանակերտի օդանավակայանը, Արայիկ Սարգսյանը պատասխանեց, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԼՂՀ իշխանությունների կամքը հարցնող չի լինի: «ԼՂՀ իշխանությունները ձայնազուրկ են: Հայաստանի այս քաղաքականությունը նրանց ստիպել է դառնալ ձայնազուրկ: Իսկ Հայաստանի իշխանություններին ոչ ոք չի հարցնի»,- ասաց նա:

Այս հարցում ռուսական գործոնի առնչությամբ նա լռեց՝ ասելով, թե առայժմ չի կարող խոսել այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում