Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Օսկանյանի հիշողությունը չի վերականգնվում

Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրության մասին.

«Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: 2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս բնականաբար դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առևտրի հաշվեկշիռ, պետական պարտք և այլն:

Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաև ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ և սեփականության անձեռնմխելիություն:

Բայց կան նաև զուտ տնտեսագիտությունից դուրս գործոններ, որոնք էապես ազդում են ներդրողների որոշումների վրա: Վերջերս Սիրիայից ժամանած հաջողակ, լուրջ նյութական միջոցներ և արտադրության ոլորտում գիտելիք ունեցող մարդկանց հետ էի զրուցում: Չնայած նրանց հնարավորություններին և Հայաստանում ներդրում անելու ցանկությանը, նրանք շատ լուրջ մտահոգություններ և վերապահումներ ունեն, որոնք մեծ հաշվով կարելի է ամփոփել հետևյալ չորս կետերով:

1. Հույս և հեռանկար երկրի ապագայի նկատմամբ. երկրի ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը ոչ միայն անհրաժեշտ են ներդրումների, այլև՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար: Այս հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից, նրանց խոսքով և գործով: Պետք է գա նաև քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը և երկրի զարգացման ու հեռանկարների և այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը: Դա այսօր իսպառ բացակայում է:

2. Անորոշություններ. որոշակիությունը և տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարևոր գործոնն են: Այդ առումով և՛ օրենսդրական դաշտը, և՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային և մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, և խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաև դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը:

3. Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաև խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

4. Խաղաղություն և կայունություն. այս հարցը բնականաբար բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբևէ սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանը անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի:

Ահավասիկ, ես կարծում եմ, որ այս գործոններին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան տնտեսական ցուցանիշներին, որովհետև սովորական քաղաքացու առօրյա խոսակցության թեմաները սրանք են, քան ժողովրդի մեծամասնությանը անհասանելի և հաճախ անընկալելի մակրոտնտեսական ցուցանիշներն ու վերլուծությունները»;

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում