Monday, 13 05 2024
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները

Օտար տոներ նշելը խանգարում է մեր անկախությանը

Այսօրվանից սկսվում է, ինչպես մեզանում ընդունված է ասել, կանանց մեկամսյակը:

Եվ մինչ մարտի 8-ին` կանանց տոնի առթիվ շտապում են շնորհավորական ուղերձներ հղել մեր կուսակցությունները, կաթողիկոսը, վարչապետը, Սերժ Սարգսյանը եւ այլք` կարեւորելով կնոջ դերը հասարակական կյանքում, անգամ «արժեւորում» կանանց դերը քաղաքացիական հասարակության ձեւավորման, ինչպես նաեւ «հայեցի» դաստիարակության գործում կնոջ անմնացորդ նվիրումը, այնուամենայնիվ, հասարակության մեջ այդպես էլ չի մեծանում կամ չեն փոխվում կնոջ մասին պատկերացումները: Զավեշտալի է դարձել, որ շատերը մարտի 8-ը «սիրում են», քանի որ տոնը հնարավորություն է ընձեռում մեկ օր ավել աշխատանքից կտրվելու եւ հանգստանալու համար (ընդ որում` հավասարապես ուրախանում են թե՛ արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները): Ստացվում է` իսկապես շատերի համար տոն է, այն առումով, որ մեկ օր ավել կտրվեն հանգստին, կվայելեն այն եւ այլն:

Ի դեպ, այս օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել դեռ երկու դար առաջ` 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների աշխատողները` ի պաշտպանություն իրենց իրավունքների երթ կազմակերպեցին եւ անցան քաղաքի փողոցներով. պատճառը` իրենց ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին, մարդու իրավունքների ոտնահարումը: Հարկ է նկատել, որ թեեւ վերջին շրջանում կնոջ ակտիվությունը նկատվում է հասարակական տարբեր ոլորտներում, կանայք այսօր էլ որոշակիորեն կարողանում են հարցեր բարձրացնել, բայց, այնուամենայնիվ, կնոջ դերը հասարակական կյանքում չի մեծանում:

Ռուսաստանում այս տոնը առաջին անգամ նշվել է 1914թ.: 1977-ին ՄԱԿ-ը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն, սակայն հիմա այն հիմնականում նշվում է պոստսովետական երկրներում: 1996թ. մարտի 8-ը դուրս եկավ մեր տոների ցանկից, փոխարենը` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այդուհանդերձ, 2001թ.` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը այն կարծիքին է, որ իրականում եթե չլիներ Հայաստանի պատմության մեջ սովետական շրջանը, բնական է, Հայաստանում այսօր մարդիկ մարտի ութը չէին տոնի. «Անկախությունից հետո մի պահ այդ տոնը վերացավ: Ասացին` սխալ է, որ կանանց տոն ընդհանրապես չնշենք ու որպես այդպիսին սկսեցին նշել ապրիլի 7-ը: Բայց երկար չդիմացան»,- ասում է ազգագրագետը: Ըստ նրա` խորհրդարանի պատգամավորները, որոնց մեծամասնությունը սովետական շրջանի մենթալիտետը կրողներ են (սովետմիության սերունդ են), ապրում են սովետի ժամանակներից պահպանված դատարկ տեքստերով, որի վառ դրսեւորումներից մեկն էլ մարտի ութն է:

Դա տարիքային այն խավն է, որի ներկայացուցիչները սովետի տարիներից հուշեր ունեն, աղջիկներին դպրոցում կամ ուսանող ժամանակ նվերներ են գնել, հիմա էլ այդ նույն իներցիայով իրենց ընտանիքներում շարունակում են իրենց կանանց նվիրել: Ազգագրագետի կարծիքով, սա տիպիկ սովետական տոն է եւ 100 տոկոսով կապված է սովետի հետ, սա այն մարդկանց տոնն է, ովքեր ազգայինն ու պետականը դեռեւս ի վիճակի չեն ընկալել որպես նոր իրականություն, ովքեր անկեղծորեն համարում են, որ Սովետական Միության շրջանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար զարթոնքի, վերածննդի ու քաղաքակրթման շրջան, ու եթե սովետը չլիներ, Հայաստանը մնալու էր հետամնաց պետություն, որին նրա հարեւանները կբնաջնջեին:

Աղասի Թադեւոսյանն ավելի ճիշտ է համարում, երբ ապրիլի յոթը սկսեցին տոնել` մարտի ութի փոխարեն, քանի որ մարդիկ մտածում էին, որ աստիճանաբար սովետական հետքերը անհրաժեշտ է մեր կյանքից ջնջել: «Բայց մեր ռուսամեծար «էլիտայի» մեջ (այն հատկապես Քոչարյանի շրջանում սկսեց աշխուժանալ, երբ Ռուսաստանը վերահաստատվեց Հայաստանում եւ մեծացրեց իր ճնշումը), որն ըստ էության ընդամենը փողատեր, մոնոպոլիստ ու բիզնեսմեն պատգամավորների մի զանգված է, այդ սովետական մենթալիտետը այնքան խորն է, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք դա երբեք չենք հաղթահարելու»,- ավելացնում է Աղասի Թադեւոսյանը:

Դատելով դրանց ներկայացուցիչների հարցազրույցներից` դրանց մշակութային ռեսուրսը, ըստ ազգագրագետի, բավարար չէ ազգային խնդիրների շուրջ ինքնուրույն նպատակադրումներ ունենալուն, եւ մենք տեսնում ենք` ուր են տանում դրանք երկիրն իրենց մարտի ութերով, փետրվարի 23-ներով. «Կասկածում եմ, որ դրանց ավագ ներկայացուցիչները նույնիսկ նոյեմբերի յոթի հետ կապված նոստալգիկ ապրումներ են ունենում: Սովետի տարիներին ինչպես սովոր են եղել առանց երկար-բարակ մտածելու մարտի ութ տոնել, հիմա նույն կերպ շարունակում են: Այլ պատճառ չկա:

Մնացածը` կապված կանանց հարգելու, սիրելու եւ նմանատիպ բաների հետ, շինծու պատմություններ են: Այդ որտե՞ղ եւ ե՞րբ են են հայերը կանանց միջազգային տոն տոնել: Եղե՞լ է նման բան մինչեւ սովետ: Իհարկե, ո՛չ»:
Ազգագրագետը այն կարծիքին է, որ լավ է, որ կանայք, տղամարդիկ, երեխաները տոն ունենան: Բոլորն էլ թող ունենան, բայց թող դա լինի իրենից սեփականը, այլապես ուրիշի տոներ նշելը խանգարում է մեր անկախությանը: Սովետական տոները վերջապես պետք է թողնել պատմության գրկում, թող նոր տոներ ստեղծվեն. այդ ուրվական տոները խանգարում են նոր տոների ձեւավորմանը:

«Ի՞նչ է, այդքան անկարո՞ղ ենք, որ չենք կարողանում նույնիսկ ինքնուրույն ուրախանալ ու նորից սովետական տոներին ենք ապավինում»: Հարցին` ինչո՞ւ չունենք նոր տոներ, ինչո՞ւ չեն ստեղծվում դրանք, Աղասի Թադեւոսյանն ասում է, որ սա շատ ավելի խորը հարց է, բայց շատ ավելի կապված է հասարակության անցումային վիճակի հետ: Իրական տոնականության զգացողությունը սովետն այնպես է ջարդել մարդկանց մեջ, որ դրա վերականգնման համար ժամանակ ու ջանքեր են պետք:

Նրա խոսքերով, մենք չունենք ձեւավորված ու գործուն հասարակական կառույցներ, որոնք կարող են հասարակական մասշտաբի տոներ ձեւավորել, անգամ իրական համայնքային կյանք չունենք. մեր համայնքը ձեւավորված չէ: Մերը դեռ ազգակցական, արյունակցական մակարդակում է մնացել: Սովետական յոթանասուն տարիները իրենց գործն արել են: Սովետը մեզ կազմաքանդել է ե՛ւ որպես հասարակություն, ե՛ւ որպես ազգ: Մենք ինքներս մեզ մոտենում ենք հաճախ որպես գաղութի: Մեր շատ քայլերում, հատկապես սովետից ժառանգված, դա նկատելի է: Պարզապես, ըստ նրա, մեր ինքնաճանաչողության ունակությունը այնքան թուլացել է, որ դա չենք կարողանում ընկալել ու ձեւակերպել: Այդ պատճառով էլ մենք չենք կարողանում նաեւ տոնականություն ձեւավորել ազգային/պետական մակարդակում:

Ազգագրագետը դրա վերականգնման միակ տարբերակը անհատական մակարդակում է պատկերացնում, երբ աճի այնպիսի անհատների թիվը, ովքեր ազգը կդիտեն ոչ թե որպես մի նախնուց ծագող անդեմ արյունակիցների խումբ, այլ` հասարակական կազմավորում: Եվ քանի դեռ չունենք այդ անհատի տիպը` որպես գերակայող տեսակ, չենք կարող ունենալ նաեւ նոր տոներ: «Չեմ ուզում ո՛չ բողոքել, ո՛չ էլ մեղավորներ փնտրել: Մենք գործընթացի մեջ ենք: Բնական է, որ թե՛ անկախությունը եւ թե՛ այն նշանավորող տոները ձեւավորման ժամանակ են պահանջում: Ամեն ինչ փոխադարձորեն կապված է իրար հետ: Անհրաժեշտ է սերնդափոխություն: Անհրաժեշտ են, որ նոր երիտասարդական ենթամշակույթները կայանան, նոր տեսանկյուններ հրապարակ գան, բախվեն հին ու դեստրուկտիվ տեսանկյուններին ու հաղթեն»,- ասում է Աղասի Թադեւոսյանը` առաջարկելով որպես առաջին քայլ ամեն մարդ ինքը փոխի իրականությունը: Ասենք, օրինակ, Հայաստանի անկախության ու ապասովետականացման կողմնակիցներին առաջարկում է մարտի ութը պարզապես չտոնել: Թող աղջիկները նախապես ասեն տղաներին, որ այդ օրն իրենց նվերներ չտան, որ տղաներն էլ ավելորդ բարդույթների մեջ չընկնեն: Ոչ թե բոյկոտեն կամ ինչ-որ հակա բաներ անեն: Այլ պարզապես ջնջեն դա իրենց իրականությունից: Եթե դա այս տարի չհաջողվի, թող դա անեն հաջորդ տարի:

Սիրանույշ Պապյան, Ժամանակե օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում