Սթրեսային իրավիճակներում սուրճի օգտագործումը դրական է ազդում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մտավոր կարողությունների վրա: Սակայն տղամարդիկ դիմելով այդ միջոցին՝ միայն դանդաղեցնում են մտածելու սեփական կարողության ակտիվությունը: Այս եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները:
Փորձարկմանը մասնացել են երկու սեռերի ներկայացուցիչներ, որոնց բաժանելեն 2 խմբի. առաջիններին տրվել է սովորական սուրճ, իսկ երկրորդներին բուրումնավետ ըմպելիք, որից հանված էր կոֆեինը: Որոշ ժամանակ անց այդ մարդկանց առաջադրվել են տարբեր խնդիրներ, գլուխկոտրուկներ և հիշողության թեստեր:
Արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ կոֆեին օգտագործած կանայք 100 րոպեով արագ լուծեցին իրենց առջև դրված խնդիրները, քան այն կանայք, որոնց ընմելիքից հանված էր կոֆեինը: Իսկ տղամարդիկ 20 վայրկյան ավելի դանդաղ էին մտածում պատասխանները գտնելու համար, հիշողության առումով ևս նրանք շատ վատ ցուցանիշներ գրանցեցին:










































