Կիրակի օրը 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում,- հայտնել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
Երկրաշաժի էպիկենտրոնը եղել է 5 կմ խորության վրա և գտնվել է Վրաստանի հետ սահմանին գտնվող Բալակենի շրջանի Զաքաթալա քաղաքից 25 կմ արևմուտք:
Ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ, Զաքաթալա և Բալակեն քաղաքներում` 4 բալ:
Կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր` 4,0, և 5,6 մագնիտուդով: Ցնցումների ուժգնությունը Զաքաթալա և Բալակեն քաղաքներում եղել է 6 բալ, Մինգեչաուրում, Շեկիում, Շեմահայում` 3-5 բալ: Որոշ շրջաններում ավերածություններ են գրանցվել: Լերիկ քաղաքից 23 կմ արևելք եղել է 3,2 մագնիտուդով երկրաշարժ:











































