Կիրակի օրը ուժեղ անձրևները կաթվածահար են արել Բաքվի կենտրոնական մասը: Հեղեղի պատճառով փողոցներում դադարել է ավտոմեքենաների հոսքը: Հետիոտներն ապաստանել են խանութներում ու սրճարաններում:
Քաղաքային կոմունալ ծառայությունները բնության քմահաճույքի դեմ անպատրաստ են եղել: Ջրահեռացման համակարգերը չեն կարողացել հեռացնել հեղեղի հետևանքով առաջացած կեղտաջրերը:
Օգնության չի հասել նաև ԱԻԾ-ն իր տեխնիկայով, որը կարող էր հեռացնել ջուրը:










































