Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մարտի 10-ին մեկնելու է ԱՄՆ: Այս մասին, ըստ Trend-ի, տեղեկացրել է նրա խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
Նա տեղեկացրել է, որ Սաակաշվիլին հանդիպելու է միլիարդեր Դոնալդ Թրամփի հետ, որի հետ կնքվելու խոշոր ներդրումային նախագիծ:
Ներդրումային թեմաներով այլ հանդիպումներ ևս լինելու են: Վաշինգտոնում նախագահը հանդիպելու է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին:
Իսկ մարտի 14-ից 17-ը Մայամիում մասնակցելու է զբոսաշրջային ոլորտին վերաբերող ցուցահանդեսի, որտեղ անձամբ է ներկայացնելու Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալը: