Բրիտանական The Sunday Times շաբաթաթերթը որոշ մանրամասներ է հրապարակել հոկտեմբերի 6-ին Լիբանանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքի առաքելության մասին, որը ոչնչացրել էին Իսրայելի տարածքում:
Դատելով ամեն ինչից` խոսքը իրանական «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքի մասին, որը կարող է օդում մնալ 24 ժամ շարունակ և հաղթահարել մինչև 2000 կմ հեռավորություն:
Times-ի տվյալներով` իրանցիները ցանկանում էին առաջին հերթին մանրամասներ իմանալ իսրայելա-ամերիկյան ռազմական զորավարժությունների վերաբերյալ: Հաջորդ թիրախը բալիստիկ հրթիռների հրապարակներն են, ռազմական օդանավակայանները և Դիմոնի միջուկային ռեակտորը:
Նշվում է նաև, որ ինքնաթիռը կարողացել է փոխանցել նշված օբյեկտների լուսանկարները: Թե ինչի հիման վրա է բերվում այս տեղեկությունը` անհասկանալի է, քանի որ ինքնաթիռը կործանվել է մինչև Դիմոնի ռեակտոր հասնելը:









































