54-ամյա տղամարդը վիճակախաղով շահել է մեկ միլիոն դոլար, սակայն այդ մասին չի իմացել երկու ամիս շարունակ: Ռամոն Ռոդրիգեսը գնել էր վիճակախաղի տոմս, այն թողել իր բեռնատարի մեջ և ընդհանրապես մոռացել դրա գոյության մասին:
Սակայն երկու ամիս անց պատահաբար գտել է տոմսը և հետաքրքրությունից դրդված` որոշել ստուգել համարները` առանց որևէ ակնկալիքի: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Սկզբում նա չի հավատացել իր աչքերին` նրա տոմսի բոլոր վեց համարները համընկել են, իսկ դա արդեն քիչ շահում չէր: Տղամարդը երեկոյան արթնացրել է կնոջն ու աղջկան և հաղորդել ուրախալի նորությունը:
Իսկ արդեն հաջորդ առավոտյան պարոն Ռոդրիգեսը 1 մլն դոլարի կտրոն էր ստացել:









































