Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դուրս է եկել Շանհայի «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչ փուլ: Թենիսիստը 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Մրցաշարի եզրափակիչում Մարեյն ուժերը կչափի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ:






































