Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ուրուգվայի ընտրանու հետ կայացած տնային խաղի ժամանակ հաջողությամբ իրացված տուգանային հարվածի մասին: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով:
«Տեսա, որ դարպասապահը փոքր-ինչ դուրս է եկել դարպասից, ճիշտ է վերջերս տեսել էի Պիրլոյի և Ռոնալդինյոյի նման կերպ իրացրած հարվածները, սակայն կասկածներ ունեի: Ամեն դեպքում, որոշեցի հարվածել և ամեն ինչ ստացվեց»,- հայտարարել է Մեսսին:








































