Յուրաքանչյուր տարի իտալական Սան Մանիատո քաղաքում տեղի է ունենում Բադերի մրցույթ- փառատոն, որը ավելի շատ սպորտային միջոցառում է, քան խոհարարական:
Այս փառատոնն ընթանում է սկսած 1982 թ. և գլխավոր տեսարժան պահը բադերի մրցավազքն է: Նույնիսկ կարելի է դրույքներ կատարել հաղթող բադի համար, սակայն պետք է հաշվի առնել, որ բադերն ավելի քիչ կանխատեսելի են, քան ձիերը կամ շները:
Բացի դրանից՝ հյուրերը կարող են տեսնել բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներ, փորձել տեղական ուտեստները, մասնակցել ազգային ուտելիքի տոնավաճառին և կազմակերպվող ուրախություններին:
Այս միջոցառումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի հոկտեմբրի 2-րդ շաբաթ օրը:







































